Տպել
26.01.2010
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատները վերահաստատվեցին
1 / 1

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ եւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը:

Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված էր նաեւ Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցը: Քննարկման ընթացքում հանձնաժողովն անդրադարձավ ներկայացված առարկություններին, ըստ որոնց` Հայաստանի պատվիրակությունը ձեւավորվել է ընթացակարգային խախտումներով:

Քննարկելով խնդիրը եւ լսելով պատվիրակության անդամների ներկայացրած  փաստարկները հանձնաժողովը որոշեց.

1.ԵԽԽՎ կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն`  2010 թվականի հունվարի       25-ին Հայաստանի պատվիրակության դեռեւս չհաստատված մանդատները վիճարկվել են կանոնակարգային հիմքերով, պատճառաբանելով, որ Հայաստանի խորհրդարանը ,արհեստականորեն շահարկել է /մանիպուլյացիայի է ենթարկել/ ներքին ընթացակարգերը Եվրոպական ժողովրդական կուսակցություն խմբի անդամին պատվիրակության կազմից հանելու համարե:

2.Կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը քննել է ներկայացված տարբեր առարկությունները եւ որոշել, որ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը նշանակվել է ԵԽ կանոնադրության հոդված 25-ին եւ ԵԽԽՎ կանոնակարգի հոդված 6-ին համապատասխան:

3.Հետեւաբար, հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մանդատները պետք է հաստատվեն:

4.Հանձնաժողովը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրականացման իրավիճակը կարող է դիտարկվել վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի իշխանությունների հետ պարբերական երկխոսության  շրջանակներում: Այս կապակցությամբ հանձնաժողովը վկայակոչում է ,Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների մասինե ԵԽԽՎ 1601(2008) բանաձեւը:

Հանձնաժողովն ուսումնասիրելով տիկին Փոստանջյանի կողմից ներկայացված գրավոր տեղեկանքը` զեկույցի բացատրական մասում /պարբերություն 18/ արձանագրել է. «Հանձնաժողովը գտնում է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որեւէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, որ պատվիրակությունը ձեւավորվել է օրենքի խախտումներով»:

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կարծիքը ընդունվել է միաձայն:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...