Տպել
01.02.2010
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Փետրվարի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց  2009 թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ շրջանակային ֆինանսավորման»  համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), որի նպատակը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի տեղեկացմամբ, ենթատարածաշրջանային ճանապարհային միջանցքների վերականգնումն է, ինչպես նաեւ պետական տրանսպորտային ճանապարհային համակարգի զարգացումը, ճանապարհային ենթակառուցվածքների եւ ճանապարհային ցանցի կառավարման կարողությունների բարելավումը ու ճանապարհների անվտանգության ապահովումն է:

2009 թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային» համաձայնագիրը (Հատուկ գործողություններ (Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1) եւս հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց Ներսես Երիցյանը: Նշվեց, որ համաձայնագրի նպատակն է նպաստել ՀՀ տարածաշրջանային եւ պետական տրանսպորտային ցանցի զարգացմանը, բարելավել ճանապարհային ենթակառուցվածքը, ճանապարհային  ցանցի կառավարման կարողությունը եւ ծրագրում ընդգրկված ճանապարհների անվտանգությունը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց 2009 թ. հունվարի  26-ին Բոննում ստորագրված «Վերականգնողական էներգետիկայի միջազգային գործակալության» կանոնադրությունը: Տեղեկացվեց, որ կանոնադրության նպատակն է խթանել վերականգնվող էներգետիկայի լայնատարած եւ ընդլայնվող ընդունումը եւ օգտագործումը` կայուն զարգացման ակնկալիքով:

2006 թ. դեկտեմբերի 13-ին Նյու-Յորքում ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:

Քննարկված միջազգային պայմանագրերը  հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...