Տպել
01.02.2010
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Փետրվարի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց  2009 թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ շրջանակային ֆինանսավորման»  համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), որի նպատակը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի տեղեկացմամբ, ենթատարածաշրջանային ճանապարհային միջանցքների վերականգնումն է, ինչպես նաեւ պետական տրանսպորտային ճանապարհային համակարգի զարգացումը, ճանապարհային ենթակառուցվածքների եւ ճանապարհային ցանցի կառավարման կարողությունների բարելավումը ու ճանապարհների անվտանգության ապահովումն է:

2009 թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային» համաձայնագիրը (Հատուկ գործողություններ (Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1) եւս հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց Ներսես Երիցյանը: Նշվեց, որ համաձայնագրի նպատակն է նպաստել ՀՀ տարածաշրջանային եւ պետական տրանսպորտային ցանցի զարգացմանը, բարելավել ճանապարհային ենթակառուցվածքը, ճանապարհային  ցանցի կառավարման կարողությունը եւ ծրագրում ընդգրկված ճանապարհների անվտանգությունը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց 2009 թ. հունվարի  26-ին Բոննում ստորագրված «Վերականգնողական էներգետիկայի միջազգային գործակալության» կանոնադրությունը: Տեղեկացվեց, որ կանոնադրության նպատակն է խթանել վերականգնվող էներգետիկայի լայնատարած եւ ընդլայնվող ընդունումը եւ օգտագործումը` կայուն զարգացման ակնկալիքով:

2006 թ. դեկտեմբերի 13-ին Նյու-Յորքում ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:

Քննարկված միջազգային պայմանագրերը  հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


01.02.2010
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամլո ասուլիսը
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 1-ի մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներից: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար  Դավիթ Հարությունյանը անդրադարձավ վեհաժողովի նիստից առաջ EDP քաղաքական խմբի կողմից հա...

01.02.2010
ՀՀ Ազգային ժողովն սկսեց չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը
Փետրվարի 1-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի բացումը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսուհետ Ազգային ժողովի` բաց դռների քաղաքականության շրջանակներում  քառօրյա  բոլոր նիստերից  առաջ  տարբեր մարզերի դպրո...

01.02.2010
Ազգային ժողովի դռները բացվեցին Երեւանի դպրոցների բարձր դասարանցիների առջեւ
ԱԺ «Բաց դռների» ծրագրի շրջանակում փետրվարի 1-ին խորհրդարան էին այցելել Երեւանի տարբեր վարչական շրջանների դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներ: Յուրօրինակ այս բաց դասը նպատակ ունի բարձր դասարանցիներին ծանոթացնել օրենսդիր մարմնի աշխատանքին, կառուցվածքին, Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին...