Տպել
02.02.2010
Բաց դասը վարեց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը
1 / 1

Փետրվարի 2-ին Ազգային ժողովի  «Բաց դռների» ծրագրի  շրջանակներում Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դպրոցների մի խումբ աշակերտների հետ հերթական բաց դասը վարեց Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը:

Տկն. Պետրոսյանը ողջունեց «Բաց դասի» մասնակիցներին, ներկայացրեց ծրագրի նպատակը, ծանոթացրեց Ազգային ժողովի սահմանադրական լիազորություններին, կառուցվածքին, օրենսդրական նախաձեռնությունների ընթացակարգին, խորհրդարանում քաղաքական ուժերի ներգրավվածությանը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների փոխհարաբերություններին, խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Աշակետները տիկին Պետրոսյանին ուղղեցին հանրակրթությանը, հայ-թուրքական արձանագրություններին, պատգամավոր-ընտրող փոխհարաբերություններին, օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության եւ այլ բազմաթիվ հարցեր:

Բաց դասն անցավ անկաշկանդ ու անմիջական հարցադրումների ու երկխոսության մթնոլորտում:

Ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԱԺ փոխնախագահ Ա. Պետրոսյանին  եւ ցանկություն հայտնեցին, որ «Բաց դաս» ծրագիրը լինի  շարունակական: Տկն փոխնախագահը բարեմաղթեց աշակետներին անձնական եւ ուսումնական հաջողություններ, որ նրանք ձեռքբերեն գիտելիքներ այն գիտակցումով, որ վաղը իրենք են լինելու Հայաստանի պետականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության եւ հզորացման պատասխանատուները: