ՀՀ Ազգային ժողովի եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջեւ 2009 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված գենդերային հարցերով փոխըմբռնման հուշագրի շրջանակներում փետրվարի 3-ին ԱԺ-ում էր գտնվում Շոտլանդիայի պահպանողական կուսակցության անդամ, Եվրամիության ներքո գործող Կանանց եվրոպական լոբբի կազմակերպության ներկայացուցիչ, Բրիտանական խորհրդի միջազգային փորձագետ Մարշա Սքոթը։
Մարշա Սքոթին ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում տիկին Պետրոսյանը տեղեկացրեց օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության, գենդերային հարցերի վերաբերյալ ԱԺ մոտեցումների, օրենսդրական լուծումների եւ նախաձեռնությունների, Բրիտանական խորհրդի հետ իրականացվող համագործակցության մասին: Կողմերը քննարկեցին հավասար հնարավորությունների քաղաքականությանը, հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց դերի բարելավմանը, ՀՀ ԱԺ-ում կանանց հարցերով ստեղծվելիք խորհրդին, գենդերային հարցերով բյուջետային արդյունավետ գործընթացներ վարելուն եւ այդ ոլորտում միջազգային առաջավոր փորձին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը:
Նույն օրը տիկին Սքոթը հանդիպեց նաեւ ԱԺ կին պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետը ներկայացրեց Շոտլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի` կանանց հարցերով միջկուսակցական խմբերի եւ հավասար հնարավորությունների հանձնաժողովների փորձը, գենդերային բյուջետավորման, գենդերային հավասարության ոլորտում միջազգային պրակտիկային առնչվող այլ հարցեր: Ծավալվեցին ակտիվ քննարկումներ:
Տկն. Սքոթին ընդունեցին նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` քննարկելով գենդերային օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ ԱԺ եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրված գենդերային հարցերով փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումները շարունակվում են:
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...