Տպել
03.02.2010
Հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը
1 / 1

Փետրվարի 3-ին Ազգային ժողովի   «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Երեւանի Շենգավիթ վարչական համայնքի դպրոցների մի խումբ 10-րդ դասարանցիների հյուրընկալեց եւ հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Ջերմորեն ողջունելով դպրոցականներին` ԱԺ փոխնախագահը կարեւորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած «Բաց դռների» քաղաքականության իրականացումը, քանի որ իր խոսքով` դրանք էապես ամրապնդում են օրենսդիր մարմնի հետ հասարակության կապը, որը հաճախ բացակայում է:

Պարոն Նիկոյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհրդարանի ձեւավորման կարգը, օրենքների ընդունման ընթացակարգը, ապա հանգամանալից պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ  հարցերին,  որոնք հիմնականում  վերաբերում էին ՀՀ արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ նախաստորագրված արձանագրություններին, Հայաստանում գիտության զարգացման ուղիներին, զինակոչի վերաբերյալ  ՀՀ օրենսդրությանը եւ  հնարավոր փոփոխություններին, գյուղերի եւ քաղաքների միջեւ տարբերությունների վերացմանը եւ այլն:

Ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ երկխոսություն, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպման վերջում  մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության, անկեղծ եւ օգտակար  «բաց դասի» անցկացման համար:
 
 
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...