Տպել
05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին
1 / 1

Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ամփոփել 2010թ. համար նախատեսված համագործակցության ծրագրերը եւ շարունակել համատեղ սերտ աշխատանքը ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների զարգացման բնագավառում:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին եվրոպական չափանիշների համաձայն ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու հարցը: