Փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի եւ հարավկորեական Ջի-Էս Ինջինիրինգ ընդ Քոնսթրաքշեն կորպորացիայի միջեւ, ի դեմս ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ կորեական ընկերության նախագահի տեղակալ Սունգ Կի Չոյի, կնքվեց համաձայնագիր, ըստ որի` կորեական ընկերությունը պատրասատկամություն է հայտնում աջակցելու Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:
Համաձայնագրի ստորագրումից հետո` ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մասնավորապես ասաց.
«Համաձայնագիրը, որ այսօր ստորագրվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՋԻ-ԵՍ Ինջինիրինգ ընդ քոնսթրաքշն կորպորացիայի միջեւ,ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2009թ. դեկտեմբերին Հարավային Կորեա կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք է: Խորհրդարանի ղեկավարի այցը Կորեայի Հանրապետություն, որը ՀՀ առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն էր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, իսկապես բարեկամական ու տնտեսական հարաբերությունների ամրապնդման սկիզբ դարձավ: Դեկտեմբերի սկզբին Սեուլում, տպավորված ԱԺ նախագահի հետ հանդիպումից, կորեական
կողմը, ի դեմս «GS Group» ընկերության նախագահ Հո Չան Սուի, պատրաստակամություն հայտնեց զորակցել հայոց խորհրդարանի կարողությունների զարգացման ծրագրին:
Այսօր մենք ուրախ ենք, որ աշխարհում հայտնի «GS Group»-ը, որը բազմաթիվ երկրներում ունի 48 մասնաճյուղ եւ ներկայացուցչություններ, իրականացրեց իր խոստումը` աջակցելով ՀՀ ԱԺ- ին 500.000 ԱՄՆ դոլարի չափով:
Սա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից խոստացված ԱԺ դերակատարության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակներում իրականացվող քայլ է:
Աշխատակազմը իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի այդ ծրագրերը նպատակային ու արդյունավետ իրականացվեն»:
Պարոն Սունգ Կի Չոյը նույնպես կարեւորեց այս համաձայնագիրը հայ-կորեական բարեկամության ու տնտեսական համագործակցության համատեքստում եւ հավելեց, որ այն դեկտեմբերի սկզբին Սեուլում ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ «GS Group» ընկերության նախագահ Հո Չան Սուի` ԱԺ կարողությունների զարգացման ծրագրին աջակցելու խոստման իրականացումն է:
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը կանցնի այլ աշխատանքի
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով պարոն Պետրոսյանն ասաց. «Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ...
ՀՀ ԱԺ նախագահը ընդհանուր բժշկական զննում է անցնելու
Փետրվարի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Գերմանիա` ընդհանուր բժշկական զննում անցնելու նպատակով:...
Խորհրդարանական ճեպազրույցները
Փետրվարի 5-ին լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին քառօրյայի աշխատանքներին, բուռն քննարկումների թեմա դարձած «Հարկերի մասին» օրենսդրական փաթեթին, ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին հայկական պ...
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 5-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Եվրախորհրդին կից գործող կանանց լոբբի ներկայացուցիչ Մարշա Սքոթին եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին: Տիկին Զոհրաբյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի ...