Տպել
12.02.2010
Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստները հյուրընկալվեցին ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստներ Ստեյն Ռամաստադին, Իոգրիդ Օյվանին, Թրիովե Լեհնեին, Մորթեն Կլեվելանդին, Բարդ Սքար Վիքենին եւ Ջուսի Ֆլեմինգ Բորոնին:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանի կառուցվածքը, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը: Հյուրերին հետաքրքրում էր, թե Հայաստանի օրենսդիր մարմնում որքանո՞վ են պաշտպանված խորհրդարանական ընդդիմության իրավունքները: Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց ընդդիմության լիազորություններին եւ իրավասություններին առնչվող օրենքը` նշելով, որ Ազգային ժողովի երկու առանցքային հանձնաժողովներ գլխավորում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ օրենքի հիմքում դրված է Դոնթի հայտնի սկզբունքը, որով առաջնորդվում են ԵԽ եւ ԵՄ անդամ բազմաթիվ երկրների խորհրդարաններ:

Անդրադառնալով  տարածաշրջանային խնդիրներին`  տիկին Զոհրաբյանը նշեց, որ  ճիշտ կլիներ, որպեսզի Նորվեգիան հավասարակշիռ մոտեցում եւ վերաբերմունք ունենար տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ: Ըստ տիկին Զոհրաբյանի` Նորվեգիայի շահերը մեր տարածաշրջանում հիմնականում պայմանավորված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործմամբ, քանզի նորվեգական Stat Oil պետական ընկերության կողմից Ադրբեջանում մեծաքանակ ներդրումներ են արվել նավթամուղի կառուցման եւ շահագործման ոլորտներում:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ քաղաքական գործընթացներում կանանց ներկայացվածության խնդրին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը կարեւորեց Նորվեգիայի փորձը` նշելով, որ կանանց ներկայացվածությունը Նորվեգիայի խորհրդարանում եւ կառավարությունում 40-ից ավել տոկոս է կազմում: Հանձնաժողովի նախագահը խոսեց գենդերային հավասարության այն օրենքների շուրջ, որոնք խորհրդարանի օրակարգում են եւ անպայմանորեն կյանքի են կոչվելու:

  Նորվեգացի երիտասարդներին հետաքրքրում էր, թե որքանո՞վ է Հայաստանը ներգրավված եվրաինտեգրման գործընթացներում: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության հետ` կարեւորելով ԵՄ հարեւանության քաղաքականության ծրագիրը եւ Արեւելյան գործընկերության ծրագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնահարցին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 


10.09.2024
Կսահմանվեն սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ
Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ: Այս մասին սեպտեմբերի 10-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը` նե...

10.09.2024
Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող...

10.09.2024
Համաձայնագիր՝ ուղղված ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման, շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը
Համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը եւ դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը. նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տ...

10.09.2024
Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական եւ կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ. Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի հերթական նիստում ասել է ՀՀ առողջապ...

10.09.2024
Նախագծով ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը
Նախագծի նպատակը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում եւ իրավաբանական անձանց մոտ  գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացումն է, այս ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելումը, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների վերացումը: «Վարչ...