Տպել
23.02.2010
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սա‎ֆ‎արյանի կենսագրությունը
1 / 1

 Ծնվել է 1962թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում:

1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1987թ.`  նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Բանասիրական գիտությունների (ժուռնալիստիկա) թեկնածու:

1987-1992թթ. աշխատել է ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում` որպես դեկանի տեղակալ, միաժամանակ` պատմության դասախոս, այնուհետեւ` ավագ դասախոս: 1990-1992թթ., որպես միջազգային մեկնաբան, աշխատակցել է «Հայք» շաբաթաթերթին: 1991-1992թթ. եղել է Հայաստանի պետական հեռուստատեսության քաղաքական տեսաբանը, 1993-1996թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար, 1996-1997թթ.` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության եւ մշակութային կապերի գծով խորհրդական, 1997թթ.` ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն, 1998թ.` Հայաստանի Ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական-վերլուծական գործակալության տնօրեն, 1998-1999թթ.` ,Ժամանակե շաբաթաթերթի միջազգային մեկնաբան, 1998 թվականից` Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, 1999-2001թթ.` ,Պրոմեթեւսե հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի ղեկավար, քաղաքական մեկնաբան, 2001-2006թթ.` «Պրոմեթեւս», այնուհետեւ` «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան, 2002-2006թթ.` Երեւանի մամուլի ակումբի խորհրդի անդամ, 2003-2006թթ.` Երեւանի մամուլի ակումբի վարչության անդամ: 2003 թվականից առ այսօր Կոնֆլիկտների ուսումնասիրման եւ լուծման ազգային կենտրոնի վարչության անդամ է: 2005-2006թթ. եղել է Մոսկվայի  ԱՊՀ երկրների ինստիտուտի  Հայաստանի մասնաճյուղի տնօրենը:

1994թ. նրան շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան: 2001թ. Հայաստանի ինտելեկտուալների միության կողմից ճանաչվել է «Տարվա լրագրող»:

Լրագրողական վերաորակավորման ծրագրերի  է մասնակցել Ֆրանսիայում (1998 թ.), ԱՄՆ-ում (2002 թ.), Իսրայելում (2004 թ.), Ավստրիայում (2004 թ.):

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար: 2007թ. հունիսի 19-ից ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության  եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2010թ. փետրվարի 23-ին ընտրվել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության  եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 


23.02.2010
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 23-ին Ազգային ժողովը շարունակեց  քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանի նիստին ներկա էին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքի դպրոցների մի խումբ բարձր դասարանցիներ: Պատգամավորները  շարունակեցին կառավարության հեղինակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխությ...