Տպել
12.03.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 1

Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մարտի 15-18-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 5 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 70 հարց, միջազգային 22 պայմանագիր:

 Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ մարտի 15-18-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն մարտի 15-ի ԱԺ նիստում: