Տպել
12.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին
1 / 1

Մեծարգո պարոն նախագահ, 

          Հայաստանում գոհունակության եւ երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված  Հայոց  ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման մասին:

          Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ  անձամբ իմ  անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար:

          Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը  հետագայում  կանխելու  եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ  ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում:

         Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով  համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը:

          Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ բարեկամ Շվեդիայի ժողովրդին` երջանկություն եւ մշտական  բարեկեցություն:
 


12.03.2010
Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում Բեռնար Ֆասիեն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի երկրորդ օրը` մարտի 12-ին, շարունակվեց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումով: Նիստը վարում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի հ...

12.03.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մարտի 15-18-ի  ԱԺ չորսօրյա ն...

12.03.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Մարտի 12-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր պատգամավորներ Սամվել Նիկոյանի, Գալուստ Սահակյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արման Սահակյանի, Մարտին Սարգսյանի, Վազգեն Կ...

12.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին
Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: Լեհաստանի վարչա...