Տպել
15.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ
1 / 1

Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել  են առկա կապերը խորացնելու  եւ համագործակցության ոլորտները ընդլայնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ  խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը: