«Դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորի օրոք մայրաքաղաք Արտաշատը դարձել է հայ թատրոնի հիմնավայրը: Իսկ այսօր, արդեն ավելի քան 10 տարի է, Հայաստանում անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվում թատերարվեստին մատուցված ծառայությունների համար:
Թատերական կյանքը Հայաստանում շարունակվել է անկախ հասարակական կյանքի ելեւէջներից: Հակառակ դեպքում մեր թատերական կյանքը եւ մշակույթը չպետք է կարողանային գոյատեւել այն պայմաններում, որոնք որոշակի ժամանակահատվածներում ընդհանրապես նպաստավոր ու տրամադրող չէին: Այն, որ այսօր Հայաստանում անցկացվում են տարաբնույթ միջազգային փառատոններ, խոսում է մեր մշակութային գրավչության, մեր ստեղծագործ գենի կենսունակության մասին:
Այսօր մեր թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է` սկսած ներկայացումների խաղացանկից վերջացրած ներթատրոնային կյանքով: Ժամանակին ունեցել ենք հիանալի մարզային թատրոններ` որոնք, ի դեպ, այսօր աջակցության կարիք ունեն: Մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր գործիչներին, այդ թվում նաեւ նրանց, ում աշխատանքը տեսնում ենք, բայց նրանք չեն երեւում բեմում: Մաղթում եմ մշակութային անսպառ եռանդ ու երկարակեցություն, համերաշխություն եւ բարեկեցություն»:
«ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում նշվեցին Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյա հոբելյանը եւ Թատրոնի միջազգային օրը
Մարտի 27-ին, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, խորհրդարանի այգում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ու Երեւանի կրկեսի դերասանների մասնակցությամբ նշվեց Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյա հոբելյանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմիցս նշել է, որ մշակույթը մարդկային կապիտալի կարեւոր բաղադրիչն է, եւ Ազ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած` ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակնե...