Տպել
27.03.2010
«ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում նշվեցին Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյա հոբելյանը եւ Թատրոնի միջազգային օրը
1 / 3

Մարտի 27-ին, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, խորհրդարանի այգում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ու Երեւանի կրկեսի դերասանների մասնակցությամբ նշվեց Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյա հոբելյանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմիցս նշել է, որ մշակույթը մարդկային կապիտալի կարեւոր բաղադրիչն է, եւ  Ազգային ժողովի այգին պետք է  դարձնել մի վայր, ուր կենդանի են պահվում հայոց միտքը, խոսքն ու արվեստը:

Միջոցառումը, որին ներկա էր  նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ազդարարեց Ազգային ժողովի այս տարվա բացօթյա միջոցառումների մեկնարկը: Ենգիբարյանի նրբաճաշակ էտյուդներով, կրկեսային գունեղ համարներով, քայլող հսկաներով եւ կենդանացող քանդակներով էլ նշվեց Թատրոնի միջազգային օրը:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...