Տպել
29.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ
1 / 3
Տեսանյութ

ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 29-ին ԱԺ  նիստերի դահլիճում հանդիպեց  «Կալիֆոռնիան կուրյեր»  թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի գլխավորությամբ խորհրդարան այցելած շուրջ 100 ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, խնդիրներն ու դերը, գործառույթները: Նա կարեւորեց նման հանդիպումները, որոնք հնարավորություն  են տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին:

ՀՀ Ազգային  ժողովի նախագահը պատասխանեց սփյուռքահայ աշակերտների եւ ուսուցիչների հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի  հիմնահարցին:

«Կալիֆոռնիան կուրյեր»  թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար, նշելով, որ երեխաները առաջին ամերիկահայ դպրոցականներն են, որ հյուրընկալվում են խորհրդարանում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնելով այցելության համար` կարեւոր համարեց այն հայրենիքին ու ժողովրդին ծանոթանալու առումով եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել հետագա  նման այցերին: