ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին.
«Սրտի խոր ցավով տեղեկացա Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի մասին, որ հանգեցրել է մարդկային զոհերի:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում:
Ահաբեկչությունը չարիք է, որ սպառնում է ողջ մարդկությանը, եւ այն արմատախիլ անելը բոլոր երկրների եւ ժողովուրդների ընդհանուր գործն է»: