Տպել
01.04.2010
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի առաքելության նոր ղեկավարին
1 / 1

Ապրիլի 1-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի առաքելության նոր ղեկավար Միգարա Դե Սիլվանի գլխավորած պատվիրակությանը:

Տիկին Պետրոսյանը շնորհավորեց պարոն Միգարա Դե Սիլվանին Համաշխարհային բանկի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ համագործակցություն: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը նաեւ շնորհակալություն հայտնեց մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում աջակցություն ցուցաբերելու` Ազգային ժողովի առաջարկությունները Համաշխարհային բանկի կողմից ընդունելու համար, որոնց արդյունքում հաստատվել է դրամաշնորհային ծրագիր, եւ տեխնիկական օժանդակության կոնկրետ առաջարկներ ներառվել են ՀՀ պետական հատվածի բարեփոխումների 2-րդ վարկային ծրագրում:

Պրն Միգարա Դե Սիլվանին գոհունակություն հայտնեց օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ կարողությունների զարգացմանն ուղղված` Ազգային ժողովի նախաձեռնության եւ առաջարկությունների համար` դրանք որակելով անհրաժեշտ եւ հիմնավորված:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին դրամաշնորհային եւ վարկային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովող մանրամասներ:
 


01.04.2010
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ,  քննարկեց եւ հավանության արժանացրեց օրենսդրական մեկ փաթեթ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրու...

01.04.2010
Խորհրդակցություն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ
Ապրիլի 1-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին երեխայի իրավունքների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրված  փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հաստատված 2010-20...