Տպել
01.04.2010
Խորհրդակցություն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ
1 / 2

Ապրիլի 1-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին երեխայի իրավունքների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրված  փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հաստատված 2010-2011թթ. աշխատանքային ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցում էին  ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին  ծրագրի ընթացքը, համագործակցության ոլորտները եւ առաջիկայում իրականացվելիք միջոցառումները: Մասնավորապես, նախատեսվում են խորհրդարանական լսումներ, հանրային քննարկումներ, կլոր սեղաններ, այցելություններ մարզեր, պատգամավորների  եւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների` երեխայի իրավունքների հարցերով  վերապատրաստում: Իսկ 2011 թվականին Երեւանում  համատեղ կկազմակերպվի  երեխաների իրավունքների գերակա խնդիրների վերաբերյալ միջազգային խորհրդարանական համաժողով` տարբեր երկրների խորհրդարանների համապատասխան մշտական հանձնաժողովների մասնակցությամբ: ՀՀ ԱԺ կայքէջում կստեղծվի  էլեկտրոնային գրադարան, որտեղ կտեղադրվեն երեխաների իրավունքներին առնչվող միջազգային համաձայնագրեր, օրենքներ եւ իրավական ակտեր, վերլուծություններ, գիտական նյութեր, երեխաների իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների տվյալներ, այդ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, վերլուծական եւ տեղեկատվական նյութերը, այլ խորհրդարանների հետ հաղորդակցվելու միջոցները եւ այլն:


01.04.2010
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ,  քննարկեց եւ հավանության արժանացրեց օրենսդրական մեկ փաթեթ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրու...

01.04.2010
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի առաքելության նոր ղեկավարին
Ապրիլի 1-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի առաքելության նոր ղեկավար Միգարա Դե Սիլվանի գլխավորած պատվիրակությանը: Տիկին Պետրոսյանը շնորհավորեց պարոն Միգարա Դե Սիլվանին Համաշխարհային բանկի առաքելության ղեկավար...