Տպել
06.04.2010
Ցուցահանդես` նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի աջակցությամբ՝ ապրիլի 6-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով՝ խորհրդարանի Կանաչ սրահում տեղի ունեցավ դիզայներ-նկարիչ Արեւ Պետրոսյանի ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, մշակույթի գործիչներ ։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արեւ Պետրոսյանի գեղանկարների ցուցադրությունը հիանալի նվեր է Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնի կապակցությամբ եւ օգտվելով առիթից՝ ՀՀ օրենսդիր իշխանության ղեկավարը շնորհավորեց հանրապետության բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին գարնանային գեղեցիկ տոնի առթիվ։

Պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ  Արեւ Պետրոսյանի յուրօրինակ ստեղծագործություններում գերակշռում է հայրենասիրությունը, սերը։ Նա նոր ու անկրկնելի ոճով է ստեղծագործում։ Արվեստագետը ոչ բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել մեր երկրում, այլեւ արտասահմանում։

Գեղանկարչուհի Արեւ Պետրոսյանը երախտիքի խոսք ասելով ՀՀ ԱԺ նախագահին եւ խորհրդարանի աշխատակազմին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստեղծագործությունների ցուցադրությունը կազմակերպել ՀՀ Ազգային ժողովում։

 «Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որը իմ հոգու արտացոլման աշխարհն է՝ իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը---»՝ այսպես է բնորոշել իր իսկ արվեստը տաղանդավոր գեղանկարչուհին։
 


06.04.2010
Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը` հաստատելով ապրիլի 6-8-ի նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաեւ` լրացումների եւ հետաձգումների վերաբերյալ նախագծերը:  ԱԺ նիստին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մասնակցում էին Արարատի մարզի մի խումբ բարձր դասարանցիներ: Օրակարգի հաստատու...

06.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ողջունելով գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նա Հայաստան է այցելել կարեւոր իրադարձության ժամանակ.  այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային...

06.04.2010
Խորհրդարանական անցուդարձին ականատես եղան եւ բաց դասին մասնակցեցին Արարատի մարզի դպրոցականները
Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 6-ին խորհրդարան էին այցելել Արարատի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Ավանդույթի համաձայն նրանք հնարավորություն ունեցան հետեւելու իրենց այցի պահին ընթացող քառօրյա նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանք մասնակցեցին հերթական...