Տպել
07.04.2010
Բաց դասին հյուրընկալվեցին Արարատի մարզի դպրոցականները
1 / 3

Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում արդեն երկրորդ օրն է խորհրդարանում հյուրընկավում են Արարատի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Ինչպես քառօրյայի բոլոր օրերին, այսօր եւս դպրոցականները հնարավորություն ունեցան շրջելու խորհրդարանի շենքում եւ հետեւելու քառօրյա նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանք մասնակցեցին բաց դասին, որն անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը աշակերտներին տեղեկություններ հաղորդեց օրենսդիր մարմնի գործունեության, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների, Ազգային ժողով-կառավարություն համագործակցության մասին, անդրադարձավ  ԼՂ հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերի: Պարոն Աբրահամյանը նշեց, որ ձեռնարկված քայլերի շնորհիվ ակտիվացել եւ սերտացել է խորհրդարան-հասարակություն կապը, այն դարձել է առավել բաց եւ թափանցիկ: Խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ ժողովրդի կողմից ընտրված օրենսդիր մարմինը իր ակտիվ աշխատանքային գործունեությամբ պետք է  նպաստի ժողովրդի շահերից բխող եւ սոցիալական վիճակը կայունացնող օրինագծերի ընդունմանը: Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված պետության ջանքերին. նրա համոզմամբ`  2010 թ-ին դրական ցուցանիշներ ունենալու համար միասնական ուժերով պետք է պայքարել ճգնաժամի դեմ, ինչի հնարավորությունները պարոն Աբրահամյանը տեսնում է:

Այնուհետ ԱԺ նախագահի եւ դպրոցականների միջեւ ծավալվեց ջերմ եւ մտերմիկ զրույց, որի ընթացքում խորհրդարանի ղեկավարը պարզաբանումներ տվեց նրանց հուզող բազմաթիվ հարցերին: Արարատի մարզի դպրոցների սաներին հետաքրքրում էր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալական, տնտեսական, կրթական, բնապահպանական ոլորտներին, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ դրա արդյունքում Հայաստանի հնարավոր ձեռքբերումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակից աշակերտները եւ մանկավարժները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին հանդիպման համար`  նշելով, որ նման հանդիպումները երիտասարդ սերնդին պետական գործընթացներին հաղորդակից դարձնելու յուրօրինակ քայլ է: Նրանք շեշտեցին, որ Հովիկ Աբրահամյանը մշտապես աջակցել է դպրոցներին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին: Պարոն Աբրահամյանն արձագանքեց, որ նշյալ աջակցությունը շարունակական է լինելու:
 


07.04.2010
Կրկին բացվել էին Ազգային ժողովի դռները
Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում  խորհրդարանի այգում տեղի ունենցավ Մայրության  եւ գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիան եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը : Բուհերի ուս...

07.04.2010
Պատգամավորները պաշտպանում են հեղինակների իրավունքները
Խորհրդարանի ապրիլի 7-ի նիստն սկսվեց տոնական տրամադրությամբ. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց եւ բարեմաղթանքներ հղեց բոլոր կանանց ու աղջիկներին: Շարունակելով տոնական թեման եւ կարեւորելով ընտանիքի դերը` խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց հանրապետո...

07.04.2010
Ստացվել է 1353 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2010 թ. առաջին  եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ  ԱԺ նախագահին  ...