Տպել
07.04.2010
Ստացվել է 1353 նամակ
1 / 1

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2010 թ. առաջին  եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ  ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաքացիների 392, փոխնախագահներին` 49 նամակ:  ԱԺ նախագահը եւ  փոխնախագահները  պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 388 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 524 նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ: