Տպել
09.04.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան

Լիբանանի  Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով  Լիբանան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար  Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը,  Հովհաննես Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Արայիկ Գրիգորյանը:

Բեյրութում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սլեյմանի, ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի, ԱԳ նախարար Ալի Շամիի, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

Նախատեսված են հանդիպումներ   Կաթողիկոս Պատրիարք  Տանն Կիլիկիո Կաթողիկե Տ.Տ Ներսես Պետրոս ԺԹ-ի, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի  եւ  Լիբանանի  հայկական ավանդական կուսակցությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ նախագահը Այնջարում նույնպես կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: