Տպել
13.04.2010
Հայ խորհրդարանականները գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում
1 / 2

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը,  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանատուն եւ ՀՀ Ազգային ժողովի ու իրենց անունից ցավակցություն հայտնեցին լեհ ժողովրդին` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, խորհրդարանականների եւ  ուղեկցող բոլոր անձանց ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ: Պատգամավորները գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում: