Տպել
13.04.2010
Լիբանանահայերը կամուրջ են երկու երկրների միջեւ
1 / 7

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան:

Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 12-ին այցելեց Այնջար: Նա հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հյուրընկալվում էր հայաբնակ այս բնակավայրում: Ազգային ժողովի նախագահին դիմավորելու եկած մեր հայրենակիցները ջերմորեն ողջունեցին նրան, Հովիկ Աբրահամյանը կարճատեւ զրույց ունեցավ նրանց հետ, եւ, ինչպես նշեց «Գալուստ Գյուլբենկյան» սրահում հանդիպման ժամանակ, չափազանց տպավորված էր այդ ջերմությունից: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ասաց, որ այդպիսի ջերմություն նա զգացել է իր ողջ այցի եւ այդ ընթացքում ունեցած հանդիպումների ժամանակ: Նա նշեց, որ նաեւ մեր հայրենակիցների օրինապաշտ կեցվածքի շնորհիվ է, որ նման վերաբերմունք է ցուցաբերվում:

Մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ այնջարցիների հետ: Վերջիններիս անունից Այնջարի քաղաքապետը հուշանվեր հանձնեց Ազգային ժողովի նախագահին, ով իր հերթին` որպես հիշատակ, այնջարցիներին նվիրեց հայոց այբուբենի տառերը պատկերող հուշանվեր` պատգամելով պահել ու պահպանել մայրենի լեզուն: Նա տեղեկացրեց, որ նաեւ գրքեր է բերել հայկական դպրոցների համար:

Հայաստան վերադառնալուց հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահը մտադիր է Այնջարի համար Հայաստանում քույր քաղաք «գտնել»:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական հարցերի:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց նաեւ Այնջարի Սուրբ Պողոս եկեղեցի:

Ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Անթիլիաս, որտեղ ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակի մատուռի առջեւ:

Ազգային ժողովի նախագահի լիբանանյան հաջորդ հանդիպումը Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ էր:

Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ նաեւ կաթողիկոս պատրիարք Մեծի տանն Կիլիկիո հայոց ամենապատիվ եւ գերերջանիկ Տ.Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Վերջին հանդիպումներում եւս ԱԺ նախագահն անդրադարձավ  Հայաստան-սփյուռք կապերին, հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին:

Երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահը Հայաստանի դեսպանությունում հանդիպում ունեցավ քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այնուհետեւ Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:


13.04.2010
Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան
Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13-ին երեկոյան Լիբանանում  Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել լիբանանահայության ներկայացուցիչներ...

13.04.2010
Հայ խորհրդարանականները գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը,  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը...

13.04.2010
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի ղեկավարած ՀՀ ԱԺ պատվիրակությունը 2010 թ. ապրիլի 5-8-ը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մի շարք միջոցառումների: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը,...