Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Լիբանանի հետ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն, փաստելով, որ անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները զարգացնել եւ հասցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին, որոնք չափազանց սերտ են ու ջերմ:
Լիբանանում Հայաստանի դեսպանության բակում, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցի շրջանակում իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» ակցիա. հայ ժամանակակից արվեստը ներկայացնող նկարիչներ Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը եւ Արմեն Գեւորգյանը լիբանանյան հողի վրա ավարտել են հայ-լիբանանյան մշակութային կապերին նվիրված, տասներկու կտավներից կազմված մեկ միասնական գործ, որ սկսվել էր հայկական հողից: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այն նվիրել է Լիբանանի խորհրդարանին եւ կառավարությանը` ի նշան հայ-լիբանանյան ջերմ բարեկամության:
Ավարտելով պաշտոնական այցը Լիբանան` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադարձել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների խնդրանքով անդրադառնալով այցի արդյունքներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այս տարի Հայաստան են այցելելու Լիբանանի խորհրդարանի նախագահն ու վարչապետը, եւ նման փոխայցելությունների արդյունքում հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն:
Լիբանանահայերը կամուրջ են երկու երկրների միջեւ
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան: Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 12-ին այցելեց Այնջար: Նա հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հյուրընկալվում էր հայաբնակ այս բնակավայրում: Ազգային ժ...
Հայ խորհրդարանականները գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը...
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի ղեկավարած ՀՀ ԱԺ պատվիրակությունը 2010 թ. ապրիլի 5-8-ը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մի շարք միջոցառումների: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը,...