Ապրիլի 14-ին ԱԺ պետական-իրավական, ԱԺ սոցիալական եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկվեցին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված հարցման 22-րդ, 24-րդ, 26-րդ, 27-րդ եւ 30-րդ կետերի կատարման ընթացքին վերաբերող խնդիրներ: Մատնանշված կետերն առչնվում են սոցիալական համերաշխության եւ արդարության հաստատմանը, կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ բյուջեի սահմանմանը, ինչպես նաեւ բյուջեի հաշվառմամբ աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները բարձրացնելուն, ստվերային տնտեսության կրճատմանը, եվրոպական երկրների միջինացված ցուցանիշներին համադրելի հարկային եկամուտների եւ ՀՆԱ-ի հարաբերակցության ապահովմանը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառմանը, սոցիալական գործընկերության եւ պետական, համայնքային ու միավորային կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ամբողջական համակարգի ներդրմանը, ՀՀ սոցիալական օրենսգրքի ընդունմանը: Կառավարության տեսակետը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորներն անդրադարձան ընտանեկան նպաստով տրվող հատկացումների հասցեականությանը, կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի կառուցվածքի ու կազմի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության ընդունմանը, կառավարության գործունեության ծրագրին, բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ կատարվող քայլերին եւ իրականացվող վարչարարությանը: Փոխնախարարն անդրադարձավ պատգամավորներին հուզող հարցադրումներին եւ ներկայացրեց կառավարության տեսակետը` նշելով, որ առաջիկայում առավել ամբողջական եւ լրացուցիչ տեղեկատվություն կլինի վերոնշյալ կետերի վերաբերյալ:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման նպատակները, ինչպես նաեւ պետությ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...