Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահ ՈՒ Բանգոյին:
Ուղերձում ասվում է. «Խորը կսկիծով տեղեկացանք Չինաստանի Ցինխայ գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Վստահ եմ, որ Չինաստանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի` վերականգնելու տարերային աղետի հասցրած վնասները եւ արագորեն վերացնելու դրա հետեւանքները»: