Տպել
17.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ Ալ- Աբրաշին
Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ Ալ- Աբրաշին:

Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ  անձամբ իմ  անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, բոլոր մեր գործընկերներին եւ Սիրիայի ողջ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ միջխորհրդարանական սերտ կապերն ավելի կաշխուժանան եւ կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների բարօրության»: