Տպել
26.04.2010
Հերթական բաց դասին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի դպրոցականները
1 / 3

Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 26-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Դպրոցականները շրջեցին ԱԺ շենքում, հետեւեցին քառօրյա նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանք մասնակցեցին ավանդույթ դարձած բաց դասին, որն անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի նախագահը ողջունեց դպրոցականներին եւ մանկավարժներին, կարեւորեց նրանց մուտքը խորհրդարան, ուր նրանք հնարավորություն են ունենում մոտիկից ծանոթանալու օրենսդիր մարմնի գործունեությանը: Պարոն Աբրահամյանը աշակերտներին տեղեկություններ հաղորդեց խորհրդարանի գործունեության, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների, ընտրական օրենսդրության մասին: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ վերջին շրջանում ակտիվացել է խորհրդանական 12 մշտական հանձնաժողովների աշխատանքը, պարբերաբար կազմակերպվող խորհրդարանական լսումների ընթացքում բարձրացվում են բնակչությանը հուզող հարցեր, խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվում են այցեր մարզեր եւ գյուղական բնակավայրեր:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Խորհրդարանի ղեկավարը պատասխանեց դպրոցականների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, արտագաղթին, հանրակրթության զարգացմանը, Սեւանա լճի բնապահպանական խնդիրներին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լուսանկարվեց բաց դասին մասնակից դպրոցականների հետ:


26.04.2010
Ազգային ժողովն սկսեց ապրիլի 26-29-ի քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 26-ին Ազգային ժողովի   նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: ԱԺ նիստին  ներկա էին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտները` ավանդական դարձած բաց դասին մասնակցելու նպատակով: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդ...