Տպել
28.04.2010
Խորհրդարանի հարկի տակ Լոռու մարզի դպրոցականներն էին
1 / 3

Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում շարունակվում են Երեւանի եւ մարզերի դպրոցների բարձր դասարանցիների այցերը խորհրդարան: Ապրիլի 28-ին բաց դասն ունկնդրելու եւ օրենսդիր մարմնի աշխատանքներին ծանոթանալու համար Ազգային ժողովի դռները բացվել էին Լոռու մարզի տարբեր դպրոցների աշակերտների համար, ովքեր հանդիպեցին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Խորհրդարանի ղեկավարը աշակերտներին ծանոթացրեց օրենսդիր մարմնի աշխատանքին, կառուցվածքին, Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Աշակերտներն Ազգային ժողովի նախագահին ուղղեցին իրենց հարցերը, որոնք առնչվում էին ԱԺ նախագահի իրավասություններին եւ պարտականություններին, արտաքին քաղաքականությանը, ավագ դպրոցների հիմնախնդիրներին, դպրոցական դասագրքերին, օրենքների քննարկման ու ընդունման ընթացակարգին եւ այլն: Դպրոցականների հարցադրումները բազմաթիվ էին ու բազմաբնույթ, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ նրանց առաջիկայում կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ այցելել Լոռու մարզ, տեղում քննարկել խնդիրները եւ դրանց լուծմանն ընթացք տալ:


28.04.2010
Խորհրդարանն ընդունեց մի շարք օրինագծեր
Ազգային ժողովն ապրիլի 28-ի նիստը սկսեց քվեարկություններով` ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները  եւ միջազգային պայմանագրերը: «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում այս անգամ ԱԺ նիստերին մասնակցում էին Լոռու մարզի դպրոցների  բարձր դասարանցիները եւ նրանց ուսուցիչները: Ազ...