Ապրիլի 30-ին ժամը 18 -ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական հինգերորդ մրցույթի դափնեկիրների բարեգործական գալա համերգը: Այն կանցկացվի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Համերգի կազմակերպմանն աջակցում են Երեւանի պետական կոնսերվատորիան, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակը:
Համերգից գոյացած հասույթը կտրամադրվի զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների համար Արտաշատ քաղաքում վերականգնողական կենտրոնի ստեղծմանը: Կենտրոնը կկառուցվի «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի հայաստանյան գործընկեր «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի (ՄՄԲՀ) աջակցությամբ
Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացվելիք ակցիան կնպաստի Արտաշատ քաղաքում վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, աջակցություն կլինի Արարատի մարզի մոտ 700 հաշմանդամ երեխայի:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, ով վերջերս գտնվում էր Հայաստանում եւ հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին շնորհակ...
Հանդիպում Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ
Ապրիլի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Սալոյին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լի...
Խորհրդարանական հերթական ճեպազրույցները
Ապրիլի 30-ին խորհրդարանական ճեպազրույցներում Աժ ապրիլի 26-29-ի քառօրյա նիստերի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցների հիմնական թեմաներն էին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը եւ պետական համակարգում սպասվող կրճատումները...