Տպել
30.04.2010
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, ով վերջերս գտնվում էր Հայաստանում եւ հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի զարգացման մեծ անձնական ներդրման համար:

«Մաղթում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությունը էլ ավելի խորանա` ի շահ բոլորիս», ասվում է  Աբդու Դիուֆի նամակում: 
  
Հիշեցնենք, մայիսի 4-6-ը Երեւանում`  ՀՀ Ազգային ժողովի շենքում,  տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական  տարածաշրջանի  23-րդ համաժողովը :

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից:
 
 
 


30.04.2010
Հանդիպում Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ
Ապրիլի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Սալոյին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանը եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լի...

30.04.2010
Խորհրդարանական հերթական ճեպազրույցները
Ապրիլի 30-ին խորհրդարանական  ճեպազրույցներում Աժ ապրիլի 26-29-ի քառօրյա նիստերի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցների հիմնական թեմաներն էին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը եւ պետական համակարգում սպասվող  կրճատումները...

30.04.2010
Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների 5-րդ հանրապետական մրցույթի բարեգործական գալա համերգ
Ապրիլի 30-ին ժամը   18  -ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական հինգերորդ մրցույթի դափնեկիրների բարեգործական գալա համերգը: Այն կանցկացվի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Համ...