|
||
![]() |
1 / 2 | ![]() |
![]() |
Հունիսի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկարիչների միությունում մասնակցեց Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուցահանդեսում ներկայացված են 120-ից ավելի աշխատանքներ` քանդակ, գրաֆիկա, գեղանկար, տարածական նկարչություն եւ այլն:
Նշենք, որ Քոչարը համարվում է տարածական նկարչության հիմնադիրը: Այս տարի լրանում է Ե. Քոչարի կերտած Երեւանի խորհրդանիշը դարձած Սասունցի Դավթի արձանի, «Մելանխոլիա» աշխատանքի ստեղծման 50-ամյակը, ինչպես նաեւ Ե. Քոչարի թանգարանի հիմնադրման 25-ամյակը:
Հունիսի 4-ին բացված ցուցահանդեսում, բացի թանգարանի նյութերից, ներկայացված են աշխատանքներ նաեւ մասնավոր հավաքածուներից:
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Արտակ Դավթյանի եւ Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց ցուցահանդեսում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին:
1923 - 1936 թթ. Փարիզում ստեղծած իր արվեստով Քոչարը դասվել է այն մեծերի շարքին, որոնցով պայմանավորվել է եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը...»:
Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի եւ մյուսների հետ:
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Էքստազ», «Պատերազմի արհավիրք» կտավները, «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, «Զվարթնոցի արծիվ», «Մելանխոլիա», «Կիբեռնետիկայի մուսա», «Վարդան Մամիկոնյան», «Սասունցի Դավիթ» եւ այլ աշխատանքներ:
Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հունիսի 20-ը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աջակցել է հայ մեծ արվեստագետի ցուցահանդեսի բացմանն ու ցուցադրված գործերի մասին պատմող պատկերագրքի հրատարակմանը։
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...