Տպել
21.06.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարին
1 / 1

Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն  հայտնեց արդյունավետ համագործակցության համար` բարձր գնահատելով  Ա. Վարուդակիսի գործունեությունը  Հայաստանում:

 ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը համագործակցությունը համարեց փոխշահավետ` նշելով, որ այն սկսվել է դեռեւս այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ ակտիվ ու արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել մասնավորապես մարզերում առողջապահության զարգացման ծրագրի շուրջ:

 Զրուցակիցները անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի հակաճգնաժամային ծրագրերին: Արիստոմենե Վարուդակիսը արձանագրեց, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեեւ  հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: