Տպել
23.06.2010
Հանդիպում ԵԽԽՎ նախագահի մոտ
1 / 1

Հունիսի 22-ին, ինչպես եւ ծրագրված էր, Ստրասբուրգում  ԵԽԽՎ նախագահի մոտ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ:  Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմի առաջարկության համաձայն հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմով` երկու կողմից էլ մասնակցում էին ընդդիմության մեկական ներկայացուցիչ: Հայկական կողմից մասնակցեցին Արմեն Ռուստամյանը եւ Դավիթ Հարությունյանը, ադրբեջանական կողմից` Սաբիր Հաջիեւը եւ Սամադ Սեիդովը:

Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի խոսքով` առաջընթաց կարելի է համարել այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ողջամիտ գտնվելով, ընդունեց, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, եւ որ ԵԽԽՎ որեւէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձեւաչափը:

«Մեր հիմնական պնդումը եղել եւ մնում է նույնը` կողմերի միջեւ խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին, մասնավորապես` ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ համապատասխան փորձ եւ ինստիտուցիոնալ կարողություն չունենալով ինչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ որեւէ ձեւաչափ հակամարտության կարգավորման հարցում: Շտապողականությունը այս հարցում անընդունելի է եւ վտանգում է ԵԽԽՎ վարկը: Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները:Այս ամենի լույսի ներքո ընդունվեց մեր առաջարկությունը կողմերի միջեւ խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Մենք առաջարկեցինք նաեւ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամներին: Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը  միշտ բացառել է ցանկացած ձեւաչափով որեւէ համագործակցություն: Ակնակալում ենք, որ Բաքուն պաշտոնապես կհաստատի երկու պատգամավորների արտահայտած այդ դիրքորոշումը: Ցանկանում ենք վերահաստատել, որ մենք մասնակցում ենք այս խորհրդակցություններին այն գիտակցությամբ, որ մեր ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի առաջացումը անհրաժեշտ միջավայր է ստեղծում արդյունավետ բանակցային գործընթացի համար»,-հայտարարել են Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը:


23.06.2010
Սկսվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության  70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 23-ին գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան:  ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին արտահերթ նստաշրջանի ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշումը, որից հետո քվեարկությամբ ընդունեցին նախոր...