Տպել
28.07.2010
ԼՂՀ ԱԺ փոխնախագահը Հայաստանի խորհրդարանում
1 / 1

Հուլիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Տկն. Պետրոսյանը եւ պրն. Նիկոյանը շնորհավորեցին իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք եւ ակնկալելով ակտիվ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:

ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ պրն Թովմասյանը  կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ-ի  միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում կարեւորեց նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության  դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:

 Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին: