Տպել
19.08.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին
1 / 2

 Օգոստոսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) ներկայացուցիչներ Կիմ Ենսուկին, Կիմ Մինգուին եւ Պարկ Ջյունբաեին, ովքեր Հայաստան են ժամանել քննարկելու ՀՀ Ազգային ժողովի դահլիճի վերազինման եւ տեխնիկական աջակցության  ծրագրի հետ կապված հարցեր :

 Հանդիպմանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ կորեացի հյուրերը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրին ծրագրի մանրամասները:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ողջույնները փոխանցեց  Կորեայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարությանը: