Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Որպես խորհրդարանի նախագահ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձեւավորմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ`նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը:
Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովը վստահեցրեց, որ իր գիտելիքներն ու փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար:
Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան- Թուրքմենստան պատգամավորական բարեկամության խումբ. ՀՀ ԱԺ նախագահը կարեւոր համարեց, որ Թուրքմենստանի խորհրդարանում եւս ստեղծվի նման պատգամավորական բարեկամության խումբ:
Քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
Լրագրողները ծանոթացան ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման ընթացքին
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգման աշխատանքներին ծանոթացան խորհրդարանում հավատարմագրված լրագրողները: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի, ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի եւ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ հերթակա...
ԱԺ մշտական հանձնաժողովները գումարեցին հերթական նիստերը
Սեպտեմբերի 9-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխությո...