Սեպտեմբերի 23-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների նախագահները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, օրենքներ եւ օրենսդրական նախաձեռնություններ:
Հանձնաժողովների նախագահները կարեւորեցին օրենսդրական դաշտում համագործակցության սերտացումը եւ փորձի փոխանակման նպատակահարմարությունը:
Զրուցակիցներն անդրադարձան որոշ հիվանդությունների` ՄԻԱՎ -ՁԻԱՀ-ի, հեպատիտ C-ի կանխարգելման հարցերին. այդ առումով կարեւորվեց բնակչության տեղեկացվածության բարձրացումը, վարակի աղբյուր հանդիսացող հաստատություններում հետազոտությունների անցկացումը:
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 23-ին հրավիրել էին խորհրդարանական լսումներ` քննարկելու համար ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին»...
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիու...