Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեր տոնը, ցանկանում եմ, որ ազգանվեր ու աստվածահաճո այն գործը, որ կատարում եք ամենօրյա տքնաջան աշխատանքով, նվիրումով ու սիրով, ձեր աշակերտները երախտագիտությամբ ու գնահատանքով փոխհատուցեն: Թող իրականանան աշակերտների հետ կապված ձեր թաքուն իղձերն ու նպատակները, ձեր փոխանցած գիտելիքն ու սերը նրանց կյանքի ուղեկիցը դառնան եւ ձեր սրտերը գոհունակությամբ լցվեն: Ես համոզված եմ` այդ դեպքում երջանիկ կլինեք:
Ինչ խոսք, ազգապահպանման, սերնդի զարգացման ու դաստիարակության գործում ամենամեծը ուսուցչի վաստակն է: Որպեսզի խոսքերս ընդհանրական բնույթ չունենան, ասեմ,որ ուսուցչի հսկայական վաստակի ու դերի ամենախոսուն փաստն այն է, որ բոլորը կրթության, հետեւաբար նաեւ ուսուցչի կարիք ունեն: Բոլորը ուսուցիչ ունեն, բայց բոլորը չէ, որ ուսուցիչ են:
Սիրելի ուսուցիչներ, ցանկանում եմ ձեզ առողջություն եւ երջանկություն, ձեր վեհ առաքելության գործում մաղթում եմ ձեզ անսահման կորով ու նվիրում:
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եվ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եվ միջազգային պայմանագրերը: Ուսուցչի միջազգային օրվա առթիվ հանրապետության ուսուցիչներին ջերմորեն շնորհավորեց եվ բարեմաղթանքներ հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:...