Տպել
23.10.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորներին
1 / 1

Հոկտեմբերի 23-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Եվրախորհրդարանի պատգամավորներ,    Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ, Սեւծովյան տարածաշրջանի հարցերով զեկուցող Տրայան Ունգուրյանուին, Հայաստանի հարցերով ստվերային զեկուցող Անդրեյ Կովաչեւին եւ Լյուքսեմբուրգում ՀՀ պատվո հյուպատոս Ֆրանկ Էնգելին , ովքեր ներկայացնում են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:

Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց Հայաստանի պատվիրակության` հուլիսին Բրյուսել կատարած այցի արդյունքները եւ փաստեց, որ այն շատ արդյունավետ էր:

ՀՀ Ազգային  ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը ողջունում է  Եվրանեսթի գաղափարը եւ շահագրգռված է , որ այն կայանա:

 Տրայան Ունգուրյանուն  շնորհակալություն հայտնեց Բրյուսելում ՀՀ Ազգային ժողովի նախագահի կառուցողական դիրքորոշման համար եւ նշեց, որ իրենք գնահատում են Հայաստանի ջանքերը Եվրանեսթի կայացման ուղղությամբ:

Զրուցակիցները  կարեւորեցին  խորհրդարանական կապերի զարգացումը, նշելով, որ Եվրոնեսթ ԽՎ-ի մեկնարկը կխթանի այդ համագործակցությունը:
 


23.10.2010
Ավարտվեցին «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հոկտեմբերի 23-ին Վարդան Այվազյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը` քննարկելու «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  ար...