Տպել
27.10.2010
Հարգանքի տուրք հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
1 / 8

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգում  1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Արարողությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Սամվել Նիկոյանը եւ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Հիշատակի արարողությանը ներկա էին նաեւ զոհվածների հարազատները: Ներկաները ծաղկեպսակ եւ ծաղիկներ  դրեցին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: