Տպել
02.11.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Տավուշի մարզ
1 / 10

Նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահին ուղեկցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Միքայել Վարդանյանը, Գագիկ Մելիքյանը, Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Ինչպես տեղեկացրել ենք,         Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել  է 2009 թվականին, կրկին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Մինչ այսօր մարզային փուլեր են անցկացվել Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Վայոց ձորում եւ Արագածոտնում:

Իջեւանում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկա գտնվեց մրցույթ- փառատոնի հերթական փուլին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին, ում բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի շնորհիվ կրկին առիթ է ընձեռվում հմայվելու Տերյանի քնարերգությամբ:

ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն անդրադարձավ Տերյանի պոեզիային եւ բարձր գնահատեց ասմունքի  մրցույթ- փառատոնի անցկացումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի խոսքով   ( նա նաեւ փառատոնի ժյուրիի նախագահն է, իսկ ժյուրիի պատվավոր նախագահը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն է)` անցյալ  տարի ԱԺ նախագահի բարձր հովանո ներքո դրվեց մեր ասմունքի դպրոցի վերականգնման սկիզբը: Հազարավոր աշակերտներ եւ հարյուրավոր մանկավարժներ իրենց աշխատանքով նպաստեցին, որ առաջին փառատոնը կայանա, եւ հաջողություններ արձանագրվեն: « Այդ ժամանակ նշվեց, որ այդ փառատոնը լինելու է շարունակական, ինչի ապացույցն է նաեւ այսօր Տավուշի մարզում անցկացվող մարզային փուլի այս միջոցառումը»,- ասաց Արտակ Դավթյանը: 


Լրագրողների հետ զրույցում, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դեռ նախորդ տարի մենք պայմանավորվեցինք, որ այս փառատոնները  շարունակական են լինելու, եւ դրանց միջոցով պետք է նաեւ մարզերի բնակչությանը ներգրավենք մշակութային գոծընթացներում: Կարեւորն այն է, որ մենք աշակերտների մեջ վերականգնենք հայ գրականության, պոեզիայի նկատմամբ այն սերը, որ եղել է տարիներ առաջ: Համոզված եմ, որ, շարունակելով այս գործընթացը, մենք կհասնենք դրան»:

ԱԺ նախագահը Տավուշի մարզպետարանում հանդիպեց  մարզի ղեկավարության   եւ ՀՀԿ ակտիվի    հետ: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ նշեց, որ եթե անցյալ տարի փառատոնին մասնակցել է 6 հազար երեխա, այս տարի ակնկալվում է 10 հազար մասնակից, ինչը վկայում է փառատոնի հաջողության մասին: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ փառատոնը կնպաստի հայ գրականության, հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ սիրո վերածննդին, հայ ասմունքի հարուստ ավանդույթները շարունակելուն: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի, եւ ամեն ինչ կարվի, որ այն ավելի մասսայական դառնա:

Հանդիպման ժամանակ  քննարկվեցին նաեւ այլ հարցեր: ԱԺ նախագահն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ խորհրդարանական դիվանագիտության աշխուժացմանը: Նա նշեց, որ Ազգային ժողովը ձգտում է միջազգային կառույցներում ակտիվորեն ներկայացնել երկրի արտաքին քաղաքականությունը, որ վարում է հանրապետության Նախագահը: Մասնավորապես ԼՂ հակամարտության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Ազատամուտ գյուղ, որի հետ վաղեմի կապեր ունի եւ որտեղ ջերմությամբ են հիշում նրան: Գյուղի դպրոցում Հովիկ Աբրահամյանը մանկավարժների հետ զրուցեց նրանց հուզող հարցերի շուրջ, շրջեց դպրոցում, ծանոթացավ դասավանդման պայմաններին, առկա խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը: Խորհրդարանի ղեկավարը դատարկաձեռն չէր եկել. ԱԺ նախագահի կողմից դպրոցը նվեր ստացավ համակարգիչ եւ գրքեր: Հովիկ Աբրահամյանը դպրոցի աշակերտներին հրավիրեց  «Բաց դաս»  ծրագրի շրջանակներում այցելել Ազգային ժողով, ծանոթանալ խորհրդարանի աշխատանքներին եւ մասնակցել նիստին:

ԱԺ նախագահն Ազատամուտում հանդիպեց նաեւ բնակչության ներկայացուցիչների հետ: Ազատամուտցիները խորհրդարանի նախագահին ներկայացրին իրենց խնդիրներն ու հուզող հարցերը, որոնք տարաբնույթ էին: Մասնավորապես նրանք  ԱԺ նախագահին խնդրեցին աջակցել իրենց բնակավայրի կարգավիճակը փոխելու հարցում, ինչը որոշակիորեն կնպաստի պայմանների բարելավմանը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ խնդրին հանգամանալից ծանոթանալուց հետո քննարկել դրա լուծման հնարավորությունները:

ԱԺ նախագահն այցելեց նաեւ «Մասիս Տաբակ» ընկերության ծխախոտի չորացման արտադրամաս, ծանոթացավ աշխատանքներին:

Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ եզրափակվեց  կրկին մշակութային ծրագրով. Ազգային ժողովի նախագահը եղավ Դիլիջանի երկրագիտական թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին:
 


27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...