Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ -Կասիմիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խորին ցավակցությունը հայտնեց ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավարիչ Շեյխ ալ-Կասիմիի մահվան կապակցությամբ:
ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նախարարի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Նա բարձր գնահատեց քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության ներկա մակարդակը` գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում. կարեւորվեց գյուղատնտեսության, զբոսաշրջության, դեղագործության, կրթության, գիտության եւ այլ բնագավառներում գործակցության ակտիվացումը: Պարոն Աբրահամյանը ընդգծեց նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարեւորությունը երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու առումով: ԱԺ նախագահը կարեւորեց հայ-էմիրաթական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Երեւանում գործարար համաժողովի անցկացումը, որը լուրջ խթան կհանդիսանա առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման եւ ներդրումային դաշտի ընդլայնման համար:
Տիկին Շեյխա Լուբնա Ալ Կասիմին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորեց Հայաստան-ԱՄԷ փոխգործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը: Նա գոհունակությամբ փաստեց, որ վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ ակտիվացել է երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գործակցությունը առավել կզարգանա: Նա ուրախությամբ շեշտեց, որ երկու երկրների հարաբերություններում սկսվել է պայմանավորվածությունների իրականացման եւ կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելու կարեւոր փուլ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ երկու` նույն դաշտում գտնվող օրինագծերի վերաբերյալ: Քննարկման էին ներկայացվել ՀՀ կառավարության եւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեղինա...
Քննարկում հանձնաժողովում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 3-ին նախաձեռնել էր քննարկում` նվիրված հանրապետության տեղական արտադրության կենսապարարտանյութերի շուկայի զարգացմանը: Քննարկումը կազմակերպելու առիթ էր հանդիսացել «ՍԻՍ 95» ՍՊԸ-ի դիմումը հանձնաժողովին` գալիք տարվա բյու...