Տպել
03.11.2010
Քննարկում հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 3-ին նախաձեռնել էր քննարկում` նվիրված հանրապետության տեղական արտադրության կենսապարարտանյութերի շուկայի զարգացմանը:

Քննարկումը կազմակերպելու առիթ էր հանդիսացել «ՍԻՍ 95» ՍՊԸ-ի դիմումը հանձնաժողովին` գալիք տարվա բյուջեում իրենց արտադրությունը խթանելու նպատակով միջոցներ նախատեսելու մասին: Նշենք, որ ընկերությունը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կենսապարարտանյութեր է արտադրում: Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հանրապետության հողերի լայնամասշտաբ դեգրադացիայի եւ բերրիության նվազման պայմաններում խիստ կարեւոր համարելով օրգանական պարարտանյութերի  արտադրությունը` անհրաժեշտ համարեց նախ համոզվել այս պարարտանյութերի կիրառման ընթացքում  ստացված արդյունքներում, այնուհետեւ մտածել դրա հետագա կիրառման մասին:

Իրենց արտադրանքը ներկայացնելով` «ՍԻՍ 95» ընկերության տնօրեն Ստեփան Դալյանն ու փորձագետ Գայանե Ավետիսյանը ծանոթացրին կենսապարարտանյութի  բնութագրիչներին: Նրանք նշեցին, որ այս տեխնոլոգիան ինը տարի առաջ է մշակվել «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ»-ում եւ արդեն իսկ իր կիրառումն է գտել գյուղատնտեսական մի շարք ընկերությունների կողմից, ինչպես նաեւ արժանացել արտասահմանյան մասնագետների եւ ընկերությունների հետաքրքրությանը: Ընկերությունն արտադրում է  ազոցեովիտ եւ ազոտովիտ անվանումով պարարտանյութեր: Դրանցից առաջինը էկոլոգիապես մաքուր, բարձր ակտիվության ազոտ ֆիքսող մանրէներից եւ հատուկ ձեւով ձեւափոխված ցեոլիտներից կազմված ունիվերսալ կոմպլեքս պարարտանյութ է, երկրորդը` ունիվերսալ ազոտական կենսապարտանյութ, երկուսն էլ պարունակում են կարեւոր միկրոէլեմենտներ` կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ եւ այլն: Ընկերության ներկայացուցիչների տեղեկացմամբ` այս պարարտանյութերի կիրառմաբ կարելի է  վերականգնել հողի որակը, բարձրացնել բերքատվությունը, նվազեցնել բույսերի հիվանդությունները եւ նիտրատների քանակը:  Նրանք հավաստեցին, որ այս նյութերի կիրառման արդյունքում կարելի է ստանալ օրգանական բերք, որեւէ քիմիական հնարք այստեղ չի օգտագործվում:

Քննարկմանը ներկա պատգամավորները, ագրարային ոլորտի կրթական եւ գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնագետները, փաստելով պարարտանյութերի  դրական ազդեցությունը բերքատվության վրա, նշեցին լրացուցիչ եւ երկարաժամկետ փորձարկումներ կատարելու անհրաժեշտության մասին: Նրանց դիտարկմամբ` արդյունքին լիարժեք տիրապետելու համար պետք է թե լաբորատոր եւ թե դաշտային պայմաններում բերքն ուսումնասիրել, ու նաեւ  համեմատել սելիտրայով պարարտացվող բերքի հետ: Այս պարարտանյութերն օգտագործվել են «Հազարամյակի մարտահրավերներ»    ծրագրի շրջանակներում իրականացվող` «Ջրից դեպի շուկա» նախաձեռնության ընթացքում. եթե մի դեպքում  չի գրանցել բարձր բերքատվութուն, ապա մյուս դեպքում ֆերմերները գոհ են մնացել արդյունքից: Մասնագետների գնահատմամբ` այս  պարատանյութերը օգտակար եւ կարեւոր, բայց լրացուցիչ միջոցներ են, հետեւաբար կարող են լինել ծախսատար: Պարարտանյութի միջին գինը կազմում է 2500 դրամ 1 լ-ի համար, իսկ մեկ հեկտար հող մշակելու համար անհրաժեշտ կլինի 10 լ պարարտանյութ:

ԱԺ մշտական հանձնաժողովը ընկերության դիմումին կարձագանքի լրացուցիչ քննարկումներից հետո:


03.11.2010
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 3-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ երկու` նույն դաշտում գտնվող օրինագծերի վերաբերյալ: Քննարկման էին ներկայացվել ՀՀ կառավարության եւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեղինա...

03.11.2010
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարարին
Նոյեմբերի 3-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ -Կասիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խորին ցավակցությունը հայտնեց  ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավար...