Տպել
04.11.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:

ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու  կապակցությամբ  եւ հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` վստահություն   հայտնելով, որ  պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական  ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:

Ուկրաինայի նորանշանակ դեսպանը, ով առաջին անգամ է Հայաստանում, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել պատմականորեն ձեւավորված ուկրաինահայկական բարեկամական կապերի զարգացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 


04.11.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը
Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ...