Տպել
04.11.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը
1 / 1

Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` անցյալ ամիս  Հայաստան կատարած այցով:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրանի մարզերի ու նահանգների համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ՀՀ Արմավիրի մարզի եւ  ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի միջեւ ստորագրված պայմանագիրը դրա վկայությունը կլինի, իսկ  Արեւմտյան Ատրպատականի նահանգապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական ծրագրի կվերածվեն:

ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ երկու երկրների նախագահների եւ խորհրդարանների ղեկավարների փոխայցելությունները վկայում են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին, իսկ մարզերի միջեւ կապերի հաստատումը կխթանի այդ հարաբերությունների սերտացումը:

Հանդիպումից հետո պատասխանելով իրանցի լրագրողի հարցերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստան- Իրան հարաբերությունները քաղաքական ու տնտեսական առումով եւ  երկու երկրների ու խորհրդարանների  նախագահների մակարդակով: Նա նշեց, որ առկա տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու եւ զարգացնելու մեծ ներուժ կա` համոզմունք հայտնելով, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են այդ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես Ազգային ժողովի նախագահ նպաստել այդ գործընթացին:
 


04.11.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու  կապակցությամբ  եւ հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ը...