Տպել
11.11.2010
Պարզաբանում

Հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ չստուգված լուրեր էին տարածել, թե իբր պետական միջոցներից 20 մլն դրամով զրահապատ անվադողեր են ձեռք բերվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ծառայողական ավտոմեքենայի համար:

Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ հիմնված են սուտ տեղեկատվության վրա: Նման ապատեղեկատվությունից խուսափելու եւ հասարակությանը անհարկի թյուրիմացության մեջ չգցելու համար  ավելի ճիշտ կլիներ հիշյալ ԶԼՄ-ները լուրը հրապարակելուց առաջ դիմեին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն, ինչպես սովորաբար անում են,  իրենց ստացած տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար:
 


11.11.2010
Երեւանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստը
Նոյեմբերի 11-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստը` հայկական կողմից Արամ Սաֆարյանի եւ ռուսական կողմից` Նիկոլայ Ռիժկովի համանախագահությամբ: Հանձնաժողովի համանախագահ, ԱԺ մարդու իրավունքնե...