Տպել
14.11.2010
Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է
1 / 1

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս տարի այն նշվում է «Եկեք հսկենք դիաբետը հիմա» կարգախոսով: Օրվա խորհուրդը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ:

2007 թ-ից այս հիվանդության խորհրդանիշը կապույտ օղակն է, որը խորհրդանշում է կյանք ու առողջություն: Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հիվանդության խորհրդանիշը հանդիսացող կապույտ օղակի լույսը արդեն ողողել է աշխարհի մշակութային արժեք ներկայացնող 1032 շինություն: Հայաստանում այն իրականացվեց առաջին անգամ` կապույտ օղակի լույսով լուսավորելով ՀՀ Ազգային ժողովի շենքը:

Նշենք, որ Հայաստանն այս տարի շաքարախտի միջազգային ֆեդերացիայի անդամ է ընտրվել: